Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետը հեռանկարային մասնագիտություն է։ Փորձագետները կանխատեսում են, որ մոտակա տարիներին դրա պահանջարկը էլ ավելի կաճի։
Մենք առաջարկում ենք 4 ռազմավարություն, որոնք աշխատում են HR ոլորտում կարիերա սկսելիս: Կարևոր չէ, թե ով եք դուք կամ որտեղ եք ապրում, այստեղ օգտակար տեղեկություններ կգտնվեն յուրաքանչյուրի համար:
Ռազմավարություն №1. Սկսե՛լ կրթությունից
Վերջին տարիներին բազմաթիվ նոր ուղղություններ են ի հայտ եկել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում: Բարդացել է նաև HR մենեջերների աշխատանքի բնույթը։ Բնական է, որ գործատուների մոտ մեծացել են թեկնածուների նկատմամբ ակնկալիքները։
Կրթություն ուսումնական հաստատություններում
Դուք կարող եք ձեռք բերել «Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ» մասնագիտությունը.
- համալսարաններում;
- քոլեջներում և տեխնիկումներում;
- դասընթացների և թրեյնինգների ժամանակ:
Անվճար ինքնակրթություն
Եթե ներկայումս չունեք ո՛չ վճարովի կրթություն ստանալու ցանկություն, հնարավորություն կամ գումար, և ո՛չ էլ ձգտում եք անվճար բաժին ընդունվելու փորձ անել, ապա զբաղվե՛ք ինքնակրթությամբ: Այս գործընթացը երկար ու աշխատատար է լինելու, բայց անվճար։
Ահա՛ ինքնուրույն սովորելու մի քանի տարբերակ՝
- Մասնակցել առցանց վեբինարների, հանդիպումների փորձագետների հետ, համաժողովների:
- Կարդալ գրքեր մարդկային ռեսուրսների կառավարման մասին, մասնագիտական բլոգեր, մեդիա հրապարակումներ:
- Ուսումնասիրել վարպետության դասերի և սկսնակների համար նախատեսված դասերի տեսանյութեր:
- Բաժանորդագրվել էլեկտրոնային փոստի թեմատիկ տեղեկագրերին:
- Միանալ HR համայնքին, հետևել միտումներին և զարգացումներին:
Ռազմավարություն № 2. Փորձ ձեռք բերել
Շատերը կարծում են, որ առանց համապատասխան կրթության անհնար է հասնել ցանկալի բարձունքի։ Բայց դա այդքան էլ միանշանակ չէ: Լավ HR մենեջեր դառնալու առնվազն երեք աշխատող միջոց կա՝
1 - Անցնել պրակտիկա: Պրակտիկան կարող է տարբեր լինել՝ վճարովի և չվճարվող, ժամկետային աշխատանքային պայմանագրի և քաղաքացիական պայմանագրի կնքմամբ՝ 2 շաբաթ կամ 2 ամիս ժամկետով։ Ուսումնասիրե՛ք աշխատանքի որոնման կայքերը, դրանցից որոշները նույնիսկ ունեն հատուկ բաժիններ, որոնք կոչվում են «Պրակտիկա» կամ «Սկսել կարիերա»:
2 – Կարիերան սկսելիս չափավորել ակնկալիքներն ու պահանջները: Դիմե՛ք այնպիսի թափուր հաստիքների համար, որոնց դեպքում նմանատիպ պաշտոնում աշխատանքային փորձի պահանջ չկա (հետազոտող, հավաքագրող, հավաքագրողի օգնական): Աշխատավարձն այդ դեպքում բարձր չէ, բայց մոտ վեց ամիս հետո կարող եք կարիերայի սանդուղքով հաջորդ քայլն անել։
3 - Լինել ավելի ակտիվ։ Դիմեք բոլոր այն թափուր աշխատատեղերի համար, որոնք ձեզ դուր են գալիս։ Մտածե՛ք, թե ինչպես կարող եք ներկայանալ ձեր ռեզյումեում, որպեսզի գործատուն ցանկանա հրավիրել ձեզ հարցազրույցի։ Եթե այլ ոլորտում փորձ ունեք, փորձե՛ք ընդհանուր եզրեր գտնել նոր պաշտոնի հետ։
Ռազմավարություն № 3. Զարգացնել նեթվորքինգի հմտությունները
Ընդլայնե՛ք ձեր մասնագիտական շփումների ցանցը, միացե՛ք HR համայնքներին, կատարե՛ք հետաքրքիր գրառումներ, հարցեր տվեք փորձագետներին: Մասնակցե՛ք կոնֆերանսների և վեբինարների: Որքան շատ խորասուզվեք HR աշխարհում և ծանոթանաք այս ոլորտի մասնագետների հետ, այնքան ձեր թեկնածությունն ավելի նկատելի կլինի ընտրություն կատարելու ժամանակ։
Ռազմավարություն № 4. Դառնալ «ազատ նկարիչ»
Ֆրիլանս հավաքագրող դառնալու հնարավորությունը դուր կգա այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում մշտապես լինել գրասենյակում, չեն ցանկանում աշխատել «ուրիշի համար» և սովոր են ապավինել իրենք իրենց վրա ու ազդել սեփական եկամուտների վրա: Այս ռազմավարությունը հարմար է նաև նրանց համար, ովքեր չունեն աշխատանք գտնելու ֆիզիկական հնարավորություն: Օրինակ՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ, ծննդաբերության արձակուրդում գտնվող մայրեր, փոքր քաղաքների բնակիչներ։
Մարդկային ռեսուրսների կառավարման լավ մասնագետը երբեք առանց աշխատանք չի մնա։ Այս պրոֆիլի մասնագետներն ամենուր պահանջված են։ Կախված հաստատության տեսակից և պարտականություններից, պաշտոնի անվանումը կարող է տարբեր կերպ կոչվել: Օրինակ, բյուջետային կազմակերպություններում սովորաբար կադրերի մասնագետ է կոչվում, Ներքին գործերի նախարարությունում՝ անձնակազմի կառավարման մասնագետ, Կորպորացիաներն ունեն տարբեր ուղղությունների HR բաժիններ (մարքեթինգ, վերլուծություն և այլն):
Եվ իհարկե, եթե պատրաստ եք սկսել սովորել, ապա միացե՛ք մեր «Մարդկային ռեսուրսների կառավարում սկսնակների համար» դասընթացին և ընդամենը 2 ամսում ձեռք կբերեք համապատասխան գիտելիքներ այդ ոլորտում աշխատանք գտնելու և այն լիարժեք իրականացնելու համար: